Yerevan, 24.March.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ կապ ունի Հիպոկրատը... Հիպոկրատի երդման հետ

LIFE

Մենք գիտենք, որ...

Ներկայումս բոլոր ապագա բժիշկները «Հիպոկրատի երդում» են տալիս, քանի որ Հիպոկրատը հանդիսանում է բոլոր «բժիշկների հայրը»: 

Իրականում այդպես չէ:

Ներկայումս իրոք ապագա բժիշկները երդվում են, բայց դա բոլորովին էլ Հիպոկրատի երդումը չէ, ու թեպետ Հիպոկրատն իսկապես մեծ ավանդ ունի բժշկության մեջ, բայց այնպես չէ, որ առաջին և ամենահզոր բժիշկն է եղել աշխարհում: 

Հիպոկրատը ծնվել է մեր թվարկությունից առաջ մոտավորապես 460–ական թվականներին: Նրա կյանքի մասին տվյալները ժլատ են և ոչ այնքան հավաստի, նրա առաջին կենսագրականը գրվել է նրա կյանքից 5 դար անց՝ Սորան Էֆեստացու կողմից: Հիպոկրատը երկար կյանք է ունեցել և մահացել է 90 տարեկան հասակում: Հիպոկրատին «բժշկության հայր» անվանելը պատմաբաններն ուղղակի ծիծաղելի են համարում: Եվ ահա թե ինչու: Առաջին հերթին՝ Հիպոկրատից շատ ավելի առաջ արդեն բժշկությունը հասել էր բարձր մակարդակի՝ մասնավորապես Եգիպտոսում, Շումերում, Չինաստանում, Հնդկաստանում և այլն: Երկրորդ՝ երբ Հիպոկրատը ընտրեց բժշկության ուղին, արդեն իսկ հին հունական բժշկությունը բարձր մակարդակի վրա էր, սակայն հարցն այն է, որ նրանից առաջվա ոչ մի գրավոր աղբյուր մինչև մեր ժամանակները չի հասել: Իհարկե, պետք է ընդունել, որ Հիպոկրատը, հանդիսանալով Կոսսյան դպրոցի աշակերտ, շատ բան է արել բժշկության մեջ և եղել է լավ բժիշկ, բայց ոչ, իհարկե, «բժշկության հայր»: 

Անգամ կարծիք կա, որ Հիպոկրատի աշխատություններն իր կողմից չեն գրվել: Իհարկե, սա սոսկ կարծիք է, բայց ակնառու է այլ բան: Իրականում Հիպոկրատի գրվածքները այն ժամանակվա բժշկությանը հայտնի հեղինակների և բժշկական դպրոցների աշխատությունների կոնգլոմերատ է հանդիսանում: Կարդալով Հիպոկրատի ստեղծագործությունները՝ դժվար չէ հասկանալ, որ գրելու ոճը, բառերի ընտրությունը տարբեր գրքերում այնքան տարբեր են, որ քեզ թվում է, թե գործ ունես տարբեր հեղինակների հետ: Սա վկայում է այն մասին, որ այդ գրքերում տարբեր հեղինակների գրվածքներ են, այսինքն՝ Հիպոկրատը ընդամենը ծաղկաքաղ է արել: 

Այս ամենի մեջ, իհարկե, ամենատարածված մոլորությունը Հիպոկրատի երդման մասին մոլորությունն է: Տարածված կարծիքին ի հակադրություն նշենք, որ Հիպոկրատը այս երդման հետ ոչ մի կապ չունի: Համարվում է, որ այս երդման հիմքերը եղել են դեռևս Ասկլեպիայի ժամանակներից և սերունդ առ սերունդ բանավոր փոխանցվել են հանրահայտ բժիշկների դինաստիաներում: Հետագայում իբր Հիպոկրատը գրի է առել այն: Իրականում հանրահայտ բժշկին այս երդումը վերագրել են ավելի ուշ ժամանակներում: Երբ Հիպոկրատը մեր թվարկությունից առաջ 377 թվականին մահացավ, երդման մասին խոսք անգամ չկար նրա որևէ գրվածքում: Այս երդման տեքստը հայտնվել է նրա գրվածքների հետագա հրատարակություններում: Հավանաբար սա կատարվել է գրվածքներին ավելի մեծ կշիռ տալու համար: Բացի այդ, նշենք, որ այդ հին հրատարակություններում եղած երդման տեքստն էլ է խիստ տարբերվում ներկայումս բժիշկ դառնալու համար երդման տեքստից: Առավել վաղ տեքստերում ավելի շուտ շեշտվում էին բժիշկների պաշտպանության հարցերը, քան թե հիվանդի պաշտպանությունը: Ներկայումս Ամերիկայում Հիպոկրատի երդման տեքստը փոխվել է և ներկայացվում է որպես «պրոֆեսիոնալ կոդեքս», նախկին ԽՍՀՄ–ում՝ որպես «խորհրդային բժշկի երդում», իսկ ներկայիս Ռուսաստանում ընդունված է «բժշկի երդումը»: Նշենք, որ ոչ մի երկրում Հիպոկրատի երդման նախնական տեքստի օրիգինալ տարբերակը չի օգտագործվում: Երբեմն անգամ օրիգինալ տեքստը հակասությունների մեջ է մտնում ներկա իրականության հետ: Օրինակ, դա կարող է վերաբերել աբորտներին, որոնք, ըստ երդման տեքստի, արգելվում են, բայց մենք գիտենք, որ կան բժշկական կենսական հակացուցումներ անցանկալի հղիության հարցերով: Կասկածելի դրույթ է նաև էֆթանազիան, որը Հիպոկրատի երդման մեջ բացառվում է:

Ի վերջո, հասկանալի է միայն մի բան, ինչքան էլ դա Հիպոկրատը չլինի, ինչքան էլ փոխվի նրա անվան երդումը, միևնույն է, կան բժշկի գործնեության պարտադիր պահանջներ, և դրանք կարելի է ձևակերպել մի քանի բառով՝ մի՛ վնասիր, պարտավոր ես օգնություն ցույց տալ, կարևորը հիվանդի շահերն են, հիվանդի հետ կապեր չպետք է լինեն, անձնապես ես պատասխանատու հիվանդի համար և պահպանի՛ր բժշկական գաղտնիքը: 

Կամո Խաչիկայն

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya