Yerevan, 17.December.2025,
00
:
00
BREAKING


Կառավարության ծրագրում հեղափոխական ոչինչ չկա. Արմեն Բաղդասարյան

INTERVIEW

Կառավարության ծրագրում հեղափոխական ոչինչ չկա, հեղափոխական կլինի այն, որ այս կառավարությունը, ի տարբերություն նախորդ կառավարությունների, հետևողականորեն այս ծրագրերն իրականացնի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը: «Եթե ինչ-որ մեկը կողքից կարդա այդ ծրագիրը, չի ասի, որ սա հեղափոխական ծրագիր է, ծրագրում այդ տնտեսական հեղափոխությունը չկա: Ուղղակի ծրագրում նշված թիրախները հնարավոր է իրականացնել միայն տնտեսության մեջ հեղափոխություն լինելու պարագայում»,- նշեց նա:

- Կառավարությունը հրապարակել է 2019 թվականի ծրագրի նախագիծը: Ինչպե՞ս եք գնահատում այն: Կարո՞ղ ենք ասել, որ  հեղափոխական ծրագիր է:

- Գաղափարախոսությունն ընդհանուր առմամբ շատ լավն է, այն իմաստով, որ հռչակվել են նպատակները: Ծրագրերը չէ, որ հեղափոխական են լինում, հեղափոխական լինում է կառավարության վարքագիծը, իր առջև դրված նպատակները: Ծրագրում հեղափոխական ոչինչ չկա, հեղափոխական կլինի այն, որ կառավարությունը, ի տարբերություն նախորդ կառավարությունների, հետևողականորեն այս ծրագրերն իրականացնի: Ընդհանրապես, հեղափոխությունները չեն ծրագրվում: Եթե ինչ-որ մեկը կողքից կարդա այդ ծրագիրը, չի ասի, որ սա հեղափոխական ծրագիր է, ծրագրում այդ տնտեսական հեղափոխությունը չկա: Ուղղակի ծրագրում նշված թիրախները, խնդիրները հնարավոր է իրականացնել, միայն եթե տնտեսության մեջ հեղափոխություն լինի:

- Կրկին ծրագրում թվերի քիչ լինելու մասին քննադատությունները շատ են: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ի պատասխան դրանց նշել էր, որ ծրագրի համար չկան սահմանված պահանջներ, և Կառավարությունն ինքն է որոշում, թե այն ինչպիսին պետք է լինի, ինչը լինի շեշտադրված, թվեր լինեն, թե չլինեն:

Ի՞նչ եք կարծում՝ ծրագրում թվերի քիչ լինելը իսկապե՞ս մեծ խնդիր է:

 

- Կարող էր լինել խնդիր, բայց այստեղ 2 հարց կա: Նախկին ծրագրերում բազմաթիվ թվեր, խնդիրներ կային, որոնք այդպես էլ չէին իրականացվում: Դա մեծ խնդիր չէ: Իհարկե, լավ կլիներ, որ հստակ թվեր լինեին, նաև ժամանակացույց լիներ հստակ, բայց քանի որ խոսքը տնտեսական հեղափոխության մասին է, իսկ հեղափոխություններն ընդհանրապես կանխատեսել հնարավոր չէ, կարծում եմ՝ առաջին հերթին մենք պետք է կարևորենք հիմնական նպատակների, ուղենիշների հստակեցումը: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե տնտեսական աճի վերաբերյալ տվյալներ լինեին, ոլորտ առ ոլորտ տոկոսներ սահմանված լինեին, բայց հիմա դա չկա, նաև հասկանալի են պատճառները, թե ինչու չկա: Վստահ եմ, որ դա հենց այդպես չէ, այսինքն՝ իշխանությունները հաստատ գլխի կընկնեին այդպիսի թվեր գրեին, հետո էլ եթե դրան չհասնեին, պատճառներ հորինեին, թե ինչու դա տեղի չունեցավ, ինչպես նախկիններն էին անում: Կարծում եմ՝ կառավարությունը որոշել է գնալ այլ ճանապարհով: Իհարկե, կառավարությունը պետք է հաշվետու լինի ժողովրդին, և ժողովրդի ակնկալիքները բավականին հստակ են՝ այսինչ ժամանակահատվածում ունենալ այսքան ներառական տնտեսական աճ, որպեսզի կենսամակարդակը բարձրանա և այլն: Կարծում եմ՝ կառավարությունը թվերը չի ներկայացրել ոչ թե այն պատճառով, որ կուզի կգրի, կուզի չի գրի, այլ որովհետև տնտեսական հեղափոխությունն ինքնին ենթադրում է հասարակության անմիջական մեծ ծավալով մասնակցություն: Տնտեսական հեղափոխությունը միայն կառավարությունից չէ, որ կախված է: Այսինքն՝ հասարակությունն ինքը պետք է փոխի իր տնտեսական վարքագիծը, ակտիվությունը, բազմաթիվ այլ չափորոշիչներ կան, որոնք մեծ հաշվով հաշվելի չեն: Հենց սա է պատճառը, որ ծրագրում կոնկրետ թվեր նշված չեն, նշված են միայն նպատակները:

- Ծրագրի արտաքին քաղաքականության բաժնում ըստ առաջնահերթությունների նշված են ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի, հետո Ռուսաստանի հետ հարաբերություններ, 3-րդը ԱՄՆ-ն է, 4-րդը ԵՄ-ն և անդամ երկրները և 5-րդ տեղում միայն հարևաններ Իրանն ու Վրաստանը: Առաջնահերթությունները ճի՞շտ է վերցրել կառավարությունը, ընդհանրապես մե”ծ նշանակություն ունի այս հերթականությունը:

- Մեծ նշանակություն չունի, որովhետև որն էլ լիներ առաջին կետը, 2-րդ, 3-րդ կետերի դեպքում պետք է այդ հարցերն առաջանային: Օրինակ, իմ համոզմամբ՝ մեզ համար հավասարապես կարևոր են և ՌԴ-ն, և ԵԱՏՄ-ն, և Եվրամիությունը և մեր հարևանները: Այսինքն` այստեղ առաջնահերթությունների խնդիր չկա, ուրիշ բան, որ Հայաստանը և՛ քաղաքականապես, և՛ տնտեսապես ինտեգրված է ԵԱՏՄ-ին, մենք ուզենք, թե չուզենք, սա մեզ համար առաջնահերթություն է: Բայց ես այդպես մեծ կարևորություն չէի տա:

- Այսինքն՝ այդ հաջորդականությունը կառավարության վերաբերմունքի մասին չի՞ խոսում:

- Իմ կարծիքով՝ ոչ: Ցանկացած հաջորդականություն բազմաթիվ այսպիսի հարցեր էր առաջացնելու և շահարկումների առիթ էր դառնալու:

- Կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության ծրագրում բավականին ծավալուն ներկայացված էր, մի քանի գործիքների մասին էր նշված: Մասնավորապես, երկրից ապօրինի դուրս բերված ֆինանսական միջոցներին անդրադարձ կար, նաև առաջարկվում է, որ պետական պաշտոնի անցնող անձինք լիազոր մարմնին լիազորություն տան իրենց անունից աշխարհի ցանկացած կետում, բանկում հարցումներ անել և պատասխաններ ստանալ: Ինչ-որ հաջողություններ կարո՞ղ են լինել այս գործիքների կիրառմամբ:

- Ես ինչքան հասկանում եմ, խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ մարմնի ստեղծման մասին է: Կարծում եմ՝ այո, այս ասպարեզում հաջողություններ կունենանք: Ինչ վերաբերում է ՀՀ-ից դուրս տարված գումարները հետ բերելուն, եթե դա միայն Հայաստանի իշխանություններից կախված լիներ, իմ համոզմամբ՝ այդ հարցում արդեն զգալի հաջողություններ մենք կունենայինք, բայց դա շատ բարդ գործընթաց է: Անկեղծ խոսենք, ոչ մի երկիր, որը կոռուպցիոն գումարներ է ստացել Հայաստանից, այդքան հեշտությամբ և մեծ ուրախությամբ այդ գումարները հետ չի տա: Այստեղ կան միջազգային օրենքներ, բազմաթիվ այլ խնդիրներ: Այստեղ միայն ՀՀ իշխանությունների քաղաքական կամքը բավարար չէ: Հենց դա է պատճառը, որ շատ հաճախ նույնիսկ մենք գիտենք՝ այդ գումարները որտեղ են, ինչքան են, բայց իրավական մեխանիզմներ կա՛մ ընդհանրապես չկան, կա՛մ շատ բարդ ընթացակարգ են ենթադրում: Դրա համար էլ, կարծում եմ, որ այդտեղ լուրջ հաջողություններ, որքան էլ ցավալի է, չենք ունենա: Հայաստանից տարեկան 1-1.5 մլրդ դոլար ապօրինաբար դուրս է բերվել, եթե ՀՀ իշխանությունները կարողանան այդ գումարի թեկուզ 10 տոկոսը հետ բերել, դա կլինի շատ մեծ հաջողություն, բայց նույնիսկ այդ ծավալների մեջ ես կասկածում եմ: 

AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s Support