Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Զոռբայության և օրինականության սահմանները տաքսիստների ընկալմամբ

SOCIETY

Չնայած անհատ տաքսիստների գործելաոճից բոլորն են հոգնել և ցանկանում են, որ նրանք վերջապես իրենց մեջ ուժ գտնեն ու նորմալ աշխատեն, սակայն ստացվում է, որ սայլը ճռռալու փոխարեն սայլվորն է որոշել ճռռալ: Եվ խոսքը միայն մայրաքաղաքի կենտրոնին չի վերաբերում, այլ մնացած վարչական շրջաններին ևս: Նրանք ամենուր նույն վարքագծով ու նույն ոճով են աշխատում՝ զավթել են քաղաքի փողոցները, կանգառները, բավական չէ, դեռ մի բան էլ իրենց ծառայության համար ինչ գին ուզում, կրակում են:

Կանգառներում խրված տաքսիստներն ամեն վայրկյան անհարմարություն են ստեղծում ուղևորների ու քաղաքային տրանսպորտի աշխատանքի համար, բայց միևնույն է, տաքսիստները դրանից չեն նեղվում, կարևորը օրվա մի քանի հազարը կարողանան փախցնել:

Եվ հետաքրքիր է, որ անհատ տաքսիստները փոխանակ իրենց զոռբայությամբ ձեռք բերած տարածքները լքելու մասին մտածեն, դեռ մի բան էլ որոշել են իրենց թույլ տալ քաղաքի տեսքը, կարգն ու կանոնը վերականգնելուն դեմ խոսել: Եվ սա էլ բավարար չէ, որոշել են հեռուն գնալ ու քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը պահանջել:

Այստեղ են ասում՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Ու, հավանաբար, անհատ տաքսու վարորդներն էլ որոշել են նման ձևով պայքարել իրենց կողմից ամեն օր ու ժամ կատարվող նման ապօրինի վարքագիծն արդարացնելու համար: Հետաքրքիր է, թե ինչու ոստիկանությունը նման վարորդների մեքենաները քարշակներով չի հեռացնում բոլոր այն վայրերից, որտեղ կայանելն արգելվում է: Առավել ևս, որ նման սարքավորումներ ունեն: 

Ինչ վերաբերում է տաքսիստների պահանջին, քաղաքապետարանը մոտ 550 տաքսի մեքենայի համար կայանատեղիներ է տրամադրել, պատրաստ է տրամադրել էլի տեղեր, բայց ոչ կենտրոնում: Բայց դրան էլ համաձայն չեն բողոքավորները, ասում են, որ դա իրենց ոչ թե Հայկ Մարությանն է տվել, այլ Տարոն Մարգարյանը:

Այսինքն, ստացվում է, որ անհատ տաքսիստներն ընդհանրապես մոռացել են, որ ապրում և գործունեություն են ծավալում մի երկրում, որտեղ օրենքներ կան: Ու եթե դրանք շատ երկար ժամանակ չեն գործել, ապա դա չի նշանակում, որ պետք է հիմա էլ շարունակեն չգործել: Մայրաքաղաքը, երկիրը, փողոցը, բակը, կանգառը որևէ մեկի սեփականությունը չեն, և բոլորը պետք է ապրեն ու գործունեություն ծավալեն՝ համակեցության օրենքները չխախտելով: 

Բացի այդ, քաղաքապետարանը չի կարող և պարտավոր էլ չէ բոլոր տաքսի վարողներին կայանատեղիներով ապահովել: Առավել ևս, որ ուղևորներից շատերն օգտվում են ժամանակակից տաքսի ծառայությունների մատուցած ծառայություններից, որոնք ըստ էության կայանման խիստ անհրաժեշտություն չունեն: Օն–լայն տաքսիների վարորդները, չխախտելով երթևեկության կանոնները, հավելվածների կամ հեռախոսազանգերի միջոցով են պատվերներն ընդունում և կատարում: Կարճ ասած՝ որևէ մեկի ոտքի տակ չեն ընկնում: Ավելին, զբոսաշրջիկներին Երևանյան լիճը որպես Սևանա լիճ չեն ներկայացնում և անտեղյակ ուղևորներին մի փողոցից հարևան փողոցը տանելու համար ողջ Երևանը չեն պտտեցնում: 

Ինչ վերաբերում է այն անհատ տաքսու վարորդներին, որոնք իրենց համար հատկացված վայրերում կայանելու փոխարեն կարմիր գծերն են զավթում՝ տեղ չթողնելով, որ այլ մեքենաներ էլ դրանցից օգտվեն, ու դեռ մի բան էլ ուզում են, որ դրա դիմաց չվճարեն, սա, ինչպես ասում են, զոռբայության գագաթնակետն է: 

«Փաստի»՝ ե՞րբ են կանգառներն ու կարմիր գծերն ազատագրվելու անհատ տաքսիստներից և ե՞րբ է Երևանն այլ քաղաքակիրթ քաղաքների նման կարգ ու կանոն ունեցող քաղաքի նմանվելու հարցին, Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց.

«Հանրային տրանսպորտի կանգառներում կայանող վարորդները օրենք են խախտում, և սրանով պետք է զբաղվի ճանապարհային ոստիկանությունը։ Ինչ վերաբերում է կարմիր գծերին, այդ կապակցությամբ նշեմ, որ աշխարհի որևէ մայրաքաղաքում դժվար է գտնել ավելի էժան կայանման վճար, քան Երևանում է: Օրինակ, Մոսկվայի կենտրոնում մեկ ժամվա կայանման արժեքը շուրջ 3000 դրամին համարժեք է: Իհարկե, կարելի է ասել, որ Մոսկվայում կենսամակարդակն ավելի բարձր է, քան Երևանում, բայց հաստատ կենսամակարդակի տարբերությունը համադրելի չէ կայանման վճարների տարբերության հետ, քանի որ այն մեր համետատ շուրջ 30 անգամ ավելի է: Երևանում, ինչպես գիտենք, մեկ ժամի կայանման արժեքը 100 դրամ է, տարեկան մուծում կատարելիս՝ շատ ավելի էժան է ստացվում: Կարծում ենք, որ հատկապես տաքսի ծառայություն մատուցող քաղաքացու համար այս վճարը պետք է որ շատ մատչելի և ընդունելի լինի ու դրանից բողոքելու պատճառ պետք է որ չլինի, բայց հետաքրքիր է, որ դրանից էլ են բողոքում տաքսու վարորդները»:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League