Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զոռբայության և օրինականության սահմանները տաքսիստների ընկալմամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չնայած անհատ տաքսիստների գործելաոճից բոլորն են հոգնել և ցանկանում են, որ նրանք վերջապես իրենց մեջ ուժ գտնեն ու նորմալ աշխատեն, սակայն ստացվում է, որ սայլը ճռռալու փոխարեն սայլվորն է որոշել ճռռալ: Եվ խոսքը միայն մայրաքաղաքի կենտրոնին չի վերաբերում, այլ մնացած վարչական շրջաններին ևս: Նրանք ամենուր նույն վարքագծով ու նույն ոճով են աշխատում՝ զավթել են քաղաքի փողոցները, կանգառները, բավական չէ, դեռ մի բան էլ իրենց ծառայության համար ինչ գին ուզում, կրակում են:

Կանգառներում խրված տաքսիստներն ամեն վայրկյան անհարմարություն են ստեղծում ուղևորների ու քաղաքային տրանսպորտի աշխատանքի համար, բայց միևնույն է, տաքսիստները դրանից չեն նեղվում, կարևորը օրվա մի քանի հազարը կարողանան փախցնել:

Եվ հետաքրքիր է, որ անհատ տաքսիստները փոխանակ իրենց զոռբայությամբ ձեռք բերած տարածքները լքելու մասին մտածեն, դեռ մի բան էլ որոշել են իրենց թույլ տալ քաղաքի տեսքը, կարգն ու կանոնը վերականգնելուն դեմ խոսել: Եվ սա էլ բավարար չէ, որոշել են հեռուն գնալ ու քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը պահանջել:

Այստեղ են ասում՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Ու, հավանաբար, անհատ տաքսու վարորդներն էլ որոշել են նման ձևով պայքարել իրենց կողմից ամեն օր ու ժամ կատարվող նման ապօրինի վարքագիծն արդարացնելու համար: Հետաքրքիր է, թե ինչու ոստիկանությունը նման վարորդների մեքենաները քարշակներով չի հեռացնում բոլոր այն վայրերից, որտեղ կայանելն արգելվում է: Առավել ևս, որ նման սարքավորումներ ունեն: 

Ինչ վերաբերում է տաքսիստների պահանջին, քաղաքապետարանը մոտ 550 տաքսի մեքենայի համար կայանատեղիներ է տրամադրել, պատրաստ է տրամադրել էլի տեղեր, բայց ոչ կենտրոնում: Բայց դրան էլ համաձայն չեն բողոքավորները, ասում են, որ դա իրենց ոչ թե Հայկ Մարությանն է տվել, այլ Տարոն Մարգարյանը:

Այսինքն, ստացվում է, որ անհատ տաքսիստներն ընդհանրապես մոռացել են, որ ապրում և գործունեություն են ծավալում մի երկրում, որտեղ օրենքներ կան: Ու եթե դրանք շատ երկար ժամանակ չեն գործել, ապա դա չի նշանակում, որ պետք է հիմա էլ շարունակեն չգործել: Մայրաքաղաքը, երկիրը, փողոցը, բակը, կանգառը որևէ մեկի սեփականությունը չեն, և բոլորը պետք է ապրեն ու գործունեություն ծավալեն՝ համակեցության օրենքները չխախտելով: 

Բացի այդ, քաղաքապետարանը չի կարող և պարտավոր էլ չէ բոլոր տաքսի վարողներին կայանատեղիներով ապահովել: Առավել ևս, որ ուղևորներից շատերն օգտվում են ժամանակակից տաքսի ծառայությունների մատուցած ծառայություններից, որոնք ըստ էության կայանման խիստ անհրաժեշտություն չունեն: Օն–լայն տաքսիների վարորդները, չխախտելով երթևեկության կանոնները, հավելվածների կամ հեռախոսազանգերի միջոցով են պատվերներն ընդունում և կատարում: Կարճ ասած՝ որևէ մեկի ոտքի տակ չեն ընկնում: Ավելին, զբոսաշրջիկներին Երևանյան լիճը որպես Սևանա լիճ չեն ներկայացնում և անտեղյակ ուղևորներին մի փողոցից հարևան փողոցը տանելու համար ողջ Երևանը չեն պտտեցնում: 

Ինչ վերաբերում է այն անհատ տաքսու վարորդներին, որոնք իրենց համար հատկացված վայրերում կայանելու փոխարեն կարմիր գծերն են զավթում՝ տեղ չթողնելով, որ այլ մեքենաներ էլ դրանցից օգտվեն, ու դեռ մի բան էլ ուզում են, որ դրա դիմաց չվճարեն, սա, ինչպես ասում են, զոռբայության գագաթնակետն է: 

«Փաստի»՝ ե՞րբ են կանգառներն ու կարմիր գծերն ազատագրվելու անհատ տաքսիստներից և ե՞րբ է Երևանն այլ քաղաքակիրթ քաղաքների նման կարգ ու կանոն ունեցող քաղաքի նմանվելու հարցին, Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց.

«Հանրային տրանսպորտի կանգառներում կայանող վարորդները օրենք են խախտում, և սրանով պետք է զբաղվի ճանապարհային ոստիկանությունը։ Ինչ վերաբերում է կարմիր գծերին, այդ կապակցությամբ նշեմ, որ աշխարհի որևէ մայրաքաղաքում դժվար է գտնել ավելի էժան կայանման վճար, քան Երևանում է: Օրինակ, Մոսկվայի կենտրոնում մեկ ժամվա կայանման արժեքը շուրջ 3000 դրամին համարժեք է: Իհարկե, կարելի է ասել, որ Մոսկվայում կենսամակարդակն ավելի բարձր է, քան Երևանում, բայց հաստատ կենսամակարդակի տարբերությունը համադրելի չէ կայանման վճարների տարբերության հետ, քանի որ այն մեր համետատ շուրջ 30 անգամ ավելի է: Երևանում, ինչպես գիտենք, մեկ ժամի կայանման արժեքը 100 դրամ է, տարեկան մուծում կատարելիս՝ շատ ավելի էժան է ստացվում: Կարծում ենք, որ հատկապես տաքսի ծառայություն մատուցող քաղաքացու համար այս վճարը պետք է որ շատ մատչելի և ընդունելի լինի ու դրանից բողոքելու պատճառ պետք է որ չլինի, բայց հետաքրքիր է, որ դրանից էլ են բողոքում տաքսու վարորդները»:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըՄեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին