Ոստիկանները հայտնաբերեցին համալսարաններից բջջային հեռախոսներ գողանալու մեջ կասկածվողին
SOCIETY2018 թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում 18-ամյա մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Երեւանի ագրարային համալսարանի սանհանգույցից գողացել են իր «Սամսունգ Ջ-3» բջջային հեռախոսը:
Նմանատիպ ահազանգ ստացվեց նաեւ փետրվարի 4-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի 2 աշակերտուհիներից, որոնք հաղորդումներ տվեցին, որ նույն օրը, ժամը 11-ի սահմաններում, համալսարանի 9-րդ մասնաշենքի ավագ դպրոցի լսարաններից մեկից գողացել են «Այֆոն 6Ս» եւ «Լենովո» բջջային հեռախոսներ:
Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, նշված գողությունները կատարելու կասկածանքով, փետրվարի 5-ին, ժամը 19.30-ին, Բյուզանդի փողոցի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Արտաշես Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



