Ոստիկանները հայտնաբերեցին համալսարաններից բջջային հեռախոսներ գողանալու մեջ կասկածվողին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2018 թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում 18-ամյա մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Երեւանի ագրարային համալսարանի սանհանգույցից գողացել են իր «Սամսունգ Ջ-3» բջջային հեռախոսը:
Նմանատիպ ահազանգ ստացվեց նաեւ փետրվարի 4-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի 2 աշակերտուհիներից, որոնք հաղորդումներ տվեցին, որ նույն օրը, ժամը 11-ի սահմաններում, համալսարանի 9-րդ մասնաշենքի ավագ դպրոցի լսարաններից մեկից գողացել են «Այֆոն 6Ս» եւ «Լենովո» բջջային հեռախոսներ:
Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, նշված գողությունները կատարելու կասկածանքով, փետրվարի 5-ին, ժամը 19.30-ին, Բյուզանդի փողոցի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Արտաշես Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



