Պուտինը խոսել է ռուսական նոր զենքի ստեղծման մասին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել, ԱՄՆ-ի գործողություններին ի պատասխան, սպառազինությունների ստեղծման աշխատանքները սկսելու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առաջարկին՝ հայտնում է «Լենտան»։
Շոյգուն, որպես պատասխան միջոցառումներ հրապարակել է երկու առաջարկություն։ Մասնավորապես, խոսքը ծովային «Կալիբր» հրթիռների գործարկման սարքերը ցամաքային տարբերակով օգտագործելու համար գիտահետազոտական եւ փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների մասին է, ինչպես նաեւ՝ զենքի նոր տեսակ ստեղծելու մասին
Ավելի վաղ Պուտինը հայտնել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը ՄՓՀՀ պայմանագրին՝ ի պատասխան ԱՄՆ-ի նույն գործողության։ Նա նաեւ հիշեցրել էր, որ Վաշինգտոնում հայտարարել են, թե զբաղվում են գիտահետազոտական եւ փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներով։ «Մենք էլ նույնը կանենք»,- նշել է ՌԴ նախագահը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



