Պուտինը խոսել է ռուսական նոր զենքի ստեղծման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել, ԱՄՆ-ի գործողություններին ի պատասխան, սպառազինությունների ստեղծման աշխատանքները սկսելու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առաջարկին՝ հայտնում է «Լենտան»։
Շոյգուն, որպես պատասխան միջոցառումներ հրապարակել է երկու առաջարկություն։ Մասնավորապես, խոսքը ծովային «Կալիբր» հրթիռների գործարկման սարքերը ցամաքային տարբերակով օգտագործելու համար գիտահետազոտական եւ փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների մասին է, ինչպես նաեւ՝ զենքի նոր տեսակ ստեղծելու մասին
Ավելի վաղ Պուտինը հայտնել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը ՄՓՀՀ պայմանագրին՝ ի պատասխան ԱՄՆ-ի նույն գործողության։ Նա նաեւ հիշեցրել էր, որ Վաշինգտոնում հայտարարել են, թե զբաղվում են գիտահետազոտական եւ փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներով։ «Մենք էլ նույնը կանենք»,- նշել է ՌԴ նախագահը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



