Yerevan, 06.July.2026,
00
:
00
BREAKING


Ես կին եմ՝ ամենաուժեղ արարածը մոլորակի վրա… բայց ինչո՞ւ եմ այսքան շատ ցանկանում լացել

LIFE

Ինչո՞ւ են կանայք մոռանում իրենց մասին: Ինչո՞ւ է նրանց վիճակված անցնել կյանքի ուղին տղամարդկանց հավասար: Ինչպե՞ս լինել ուժեղ, բայց միևնույն ժամանակ մնալ թույլ: Ձեզ ենք ներկայացնում մի կյանքի պատմություն.

«Այսօր մենք հյուրեր ունեինք: Սովորական մարդիկ էին, ինչպես ասվում է, միջին մակարդակի: Նրանք սկսեցին քննարկել իրենց աշխատակցուհուն, իսկ ավելի կոնկրետ, այն փաստը, որ նրա կյանք է «սողոսկել» ծերությունը: Նրանք նստել էին և բարձրաձայն ծիծաղում էին՝ իրենց «գարեջրային» փորով և հաստլիկ դեմքերով: Եվ ես, չգիտես ինչու, մտածեցի, որ այդ կինը մոտավորապես 70 տարեկան է, բայց հետո որոշեցի ճշտել… Պարզվեց, որ նա …

Ընդանենը 35 տարեկան է: Նրան էին ծե՞ր անվանում: Նրանք շարունակում էին խմել: Իսկ ես գնացի ուրիշ սենյակ: Ես նստել էի և լաց էի լինում այդ անարդարությունից. Նրա համար, ինձ համար, բոլոր կանանց համար:

Երբեմն ես պատրաստ եմ անիծել այն օրը, երբ ես կին արմատ եմ լույս աշխարհ եկել: Արդեն իսկ աղջիկ ծնվելուս փաստից ստացվում է, որ ես պարտավոր եմ բոլորին: Ես պետք է լինեմ անկախ (ոչ մի դեպքում չպետք է լինեմ ուրիշի հաշվին ապրող): Պետք է միշտ ամուր կանգնած լինեմ ոտքերիս վրա: Պետք է կարողանամ հոգալ իմ ծախսերը և գումար վաստակել ապրուստիս համար, որպեսզի ամուսնուցս գումար չխնդրեմ: Եվ ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չպահանջել:

Եվ միաժամանակ պետք է սովորել տղաներին հավասար, կյանքի միջով անցնել երիտասարդ տղաներին հավասար, գումար վաստակել՝ տղամարդկանց հավասար: Բայց այստեղ մի փոքր խնդիր կա… Դուք գիտե՞ք ինչում է կայանում անարդարությունը: Ես կասեմ: Այս ամենը ես պետք է անեմ «բարձրակրունկների վրա»:

Բանը նրանում չէ, որ ես միշտ պետք է լինեմ բարձրակրունկ կոշիկներով (չնայած եթե ես դա չանեմ, ինձ կանացի չեն համարի): Ես փետք է թույլ չտամ ոչ մի «բուսականություն» ոտքերիս վրա, ձեռքերս պետք է միշտ լինեն իդեալական վիճակում, աշխարհը պետք է տեսնի միայն կատարյալ խնամված դեմքս, և իհարկե, աչքաթող չանեմ կառուղվածքս: Ես պետք է դիմահարդարում անեմ առավոտյան, հագնեմ գեղեցիկ հագուստ, պատրաստեմ շատ համեղ ճաշատեսակներ և միշտ մաքուր պահեմ տունը: Եվ պետք է արթնանամ մեկ ժամ շուտ, որպեսզի հասցնեմ անել այդ ամենը:

Ես, անկասկած, պետք է անեմ այդ ամենն իմ գումարով: Իսկ եթե ես գումար վերցնեմ ամուսնուցս «գեղեցկության» համար, կարող են ասել, որ ես նրա հաշվին եմ ապրում: Միաժամանակ ես չպետք է շատ ծախսեմ: Չնայած դիմահարդարները բարեգործներ չեն, իսկ մատնահարդարում ոչ ոք վարկով չի անում:

Եթե ես հիվանդ եմ, և տեսքս այնքան էլ լավ չէ, ապա ես չպետք է դուրս գամ մարդկանց մեջ, քանի որ աղջիկը պետք է միայն գեղեցիկ լինի: Եթե ես քիչ ժամանակ եմ հատկացնում երեխաներին, ապա միանգամից ենթադրում են, որ ես վատ մայր եմ, իսկ աղջիկը պետք է… Եվ այս ցուցակն անվերջ է:

Դրա հետ մեկտեղ, տղամարդիկ մեզ հաճախ լուրջ չեն ընդունում՝ «չէ որ կին է»:

Նրանք կարող են մանրամասն ուսումնասիրել ինձ՝ ասես խոշորացույցով: Նայում են ատամներիս, ստուգում են մաշկիս վիճակը: Նրանք որոշում են, թե որքան գայթակղիչ եմ ես, արդյոք արժանի եմ իրենց ուշադրությանը: Նրանք միշտ համեմատում են ինձ նրանց հետ, ով թեկուզ մի փոքր երիտասարդ է ինձանից: Բայց ես չեմ կարող բռունցքով հարվածել սեղանին, հարբել և առավել ևս կռվել: Չէ որ ես աղջիկ եմ և լեդի: Ես պետք է միշտ զուսպ լինեմ և կարողանամ ներել:

Զզվելի հաստլիկները կծիծաղեն ինձ վրա, չնկատելով իրենց թերությունները: Նրանք կքննարկեն իմ ամեն մի կնճիռը, բայց չեն նկատի իրենց ցենտների հասնող քաշը: Նրանք մանրակրկիտ «սկան» կանեն իմ հետույքը, բայց նրանցից շատերն առանց մեքենայի չեն կարող անցնել նույնիսկ 500 մետր: Իսկ եթե իմ հաջողությունները ավելի մեծ լինեն, քան իրենցը՝ հետևիցս կասեն. «Գիտի՝ ում հետ անկողին մտնի»:

Հիշեցի մի անեկդոտ. «Ծանր է կնոջ դերը. Ուղեղը պետք է լինի տղամարդու, ձեռքերը նուրբ, պետք է երտասարդ տեսք ունենա, իսկ աշխատի ինչպես ձի: Եվ ժպտա դրա հետ մեկ տեղ, ժպտա»:

Եվ ահա ես վազում եմ բարձրակրունկների վրա՝ նեղ ժանյակե զգեստով, երկար եղունգներով, այն նույն ճանապարհը, հեռավորությունը, որն անցնում են տղամարդիկ հարմարավետ կոշիկներով և շալվարներով:

Ես վազում եմ՝ ինձ վրա վերցրած կյանքի խնդիրների բեռը: Ես վազում եմ իսկզբանե անհարմար, անշահավետ պայմաններում: Բայց ես ժպտում եմ: Չէ որ ես ծնվել եմ հավասարության դարաշրջանում:

Ես կին եմ՝ ամենաուժեղ արարածը մոլորակի վրա… Բայց, Աստված իմ, որքան շատ եմ ուզում լացել»:

Աղբյուրը՝ blog.1in.am

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026