Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ես կին եմ՝ ամենաուժեղ արարածը մոլորակի վրա… բայց ինչո՞ւ եմ այսքան շատ ցանկանում լացել

ԼԱՅՖ

Ինչո՞ւ են կանայք մոռանում իրենց մասին: Ինչո՞ւ է նրանց վիճակված անցնել կյանքի ուղին տղամարդկանց հավասար: Ինչպե՞ս լինել ուժեղ, բայց միևնույն ժամանակ մնալ թույլ: Ձեզ ենք ներկայացնում մի կյանքի պատմություն.

«Այսօր մենք հյուրեր ունեինք: Սովորական մարդիկ էին, ինչպես ասվում է, միջին մակարդակի: Նրանք սկսեցին քննարկել իրենց աշխատակցուհուն, իսկ ավելի կոնկրետ, այն փաստը, որ նրա կյանք է «սողոսկել» ծերությունը: Նրանք նստել էին և բարձրաձայն ծիծաղում էին՝ իրենց «գարեջրային» փորով և հաստլիկ դեմքերով: Եվ ես, չգիտես ինչու, մտածեցի, որ այդ կինը մոտավորապես 70 տարեկան է, բայց հետո որոշեցի ճշտել… Պարզվեց, որ նա …

Ընդանենը 35 տարեկան է: Նրան էին ծե՞ր անվանում: Նրանք շարունակում էին խմել: Իսկ ես գնացի ուրիշ սենյակ: Ես նստել էի և լաց էի լինում այդ անարդարությունից. Նրա համար, ինձ համար, բոլոր կանանց համար:

Երբեմն ես պատրաստ եմ անիծել այն օրը, երբ ես կին արմատ եմ լույս աշխարհ եկել: Արդեն իսկ աղջիկ ծնվելուս փաստից ստացվում է, որ ես պարտավոր եմ բոլորին: Ես պետք է լինեմ անկախ (ոչ մի դեպքում չպետք է լինեմ ուրիշի հաշվին ապրող): Պետք է միշտ ամուր կանգնած լինեմ ոտքերիս վրա: Պետք է կարողանամ հոգալ իմ ծախսերը և գումար վաստակել ապրուստիս համար, որպեսզի ամուսնուցս գումար չխնդրեմ: Եվ ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չպահանջել:

Եվ միաժամանակ պետք է սովորել տղաներին հավասար, կյանքի միջով անցնել երիտասարդ տղաներին հավասար, գումար վաստակել՝ տղամարդկանց հավասար: Բայց այստեղ մի փոքր խնդիր կա… Դուք գիտե՞ք ինչում է կայանում անարդարությունը: Ես կասեմ: Այս ամենը ես պետք է անեմ «բարձրակրունկների վրա»:

Բանը նրանում չէ, որ ես միշտ պետք է լինեմ բարձրակրունկ կոշիկներով (չնայած եթե ես դա չանեմ, ինձ կանացի չեն համարի): Ես փետք է թույլ չտամ ոչ մի «բուսականություն» ոտքերիս վրա, ձեռքերս պետք է միշտ լինեն իդեալական վիճակում, աշխարհը պետք է տեսնի միայն կատարյալ խնամված դեմքս, և իհարկե, աչքաթող չանեմ կառուղվածքս: Ես պետք է դիմահարդարում անեմ առավոտյան, հագնեմ գեղեցիկ հագուստ, պատրաստեմ շատ համեղ ճաշատեսակներ և միշտ մաքուր պահեմ տունը: Եվ պետք է արթնանամ մեկ ժամ շուտ, որպեսզի հասցնեմ անել այդ ամենը:

Ես, անկասկած, պետք է անեմ այդ ամենն իմ գումարով: Իսկ եթե ես գումար վերցնեմ ամուսնուցս «գեղեցկության» համար, կարող են ասել, որ ես նրա հաշվին եմ ապրում: Միաժամանակ ես չպետք է շատ ծախսեմ: Չնայած դիմահարդարները բարեգործներ չեն, իսկ մատնահարդարում ոչ ոք վարկով չի անում:

Եթե ես հիվանդ եմ, և տեսքս այնքան էլ լավ չէ, ապա ես չպետք է դուրս գամ մարդկանց մեջ, քանի որ աղջիկը պետք է միայն գեղեցիկ լինի: Եթե ես քիչ ժամանակ եմ հատկացնում երեխաներին, ապա միանգամից ենթադրում են, որ ես վատ մայր եմ, իսկ աղջիկը պետք է… Եվ այս ցուցակն անվերջ է:

Դրա հետ մեկտեղ, տղամարդիկ մեզ հաճախ լուրջ չեն ընդունում՝ «չէ որ կին է»:

Նրանք կարող են մանրամասն ուսումնասիրել ինձ՝ ասես խոշորացույցով: Նայում են ատամներիս, ստուգում են մաշկիս վիճակը: Նրանք որոշում են, թե որքան գայթակղիչ եմ ես, արդյոք արժանի եմ իրենց ուշադրությանը: Նրանք միշտ համեմատում են ինձ նրանց հետ, ով թեկուզ մի փոքր երիտասարդ է ինձանից: Բայց ես չեմ կարող բռունցքով հարվածել սեղանին, հարբել և առավել ևս կռվել: Չէ որ ես աղջիկ եմ և լեդի: Ես պետք է միշտ զուսպ լինեմ և կարողանամ ներել:

Զզվելի հաստլիկները կծիծաղեն ինձ վրա, չնկատելով իրենց թերությունները: Նրանք կքննարկեն իմ ամեն մի կնճիռը, բայց չեն նկատի իրենց ցենտների հասնող քաշը: Նրանք մանրակրկիտ «սկան» կանեն իմ հետույքը, բայց նրանցից շատերն առանց մեքենայի չեն կարող անցնել նույնիսկ 500 մետր: Իսկ եթե իմ հաջողությունները ավելի մեծ լինեն, քան իրենցը՝ հետևիցս կասեն. «Գիտի՝ ում հետ անկողին մտնի»:

Հիշեցի մի անեկդոտ. «Ծանր է կնոջ դերը. Ուղեղը պետք է լինի տղամարդու, ձեռքերը նուրբ, պետք է երտասարդ տեսք ունենա, իսկ աշխատի ինչպես ձի: Եվ ժպտա դրա հետ մեկ տեղ, ժպտա»:

Եվ ահա ես վազում եմ բարձրակրունկների վրա՝ նեղ ժանյակե զգեստով, երկար եղունգներով, այն նույն ճանապարհը, հեռավորությունը, որն անցնում են տղամարդիկ հարմարավետ կոշիկներով և շալվարներով:

Ես վազում եմ՝ ինձ վրա վերցրած կյանքի խնդիրների բեռը: Ես վազում եմ իսկզբանե անհարմար, անշահավետ պայմաններում: Բայց ես ժպտում եմ: Չէ որ ես ծնվել եմ հավասարության դարաշրջանում:

Ես կին եմ՝ ամենաուժեղ արարածը մոլորակի վրա… Բայց, Աստված իմ, որքան շատ եմ ուզում լացել»:

Աղբյուրը՝ blog.1in.am

Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովԲալիստիկ հրթիռներ, Starlink և հետախուզություն. Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է կարևոր հարցեր Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ թալանվել է մոտ 3000 խանութ Մեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար տանկերը պայթել է ականի վրա Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՈղբերգական դեպք՝ Սյունիքում, 10 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»Հայտնաբերվել են վտանգավnր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրեր Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութԱրագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Փոփոխություններ՝ վարորդական իրավունքի տեսական քննությունում․ նոր հարցեր են ներառվել Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըՌուբլին կտրուկ էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Այսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանՎայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ. Axios Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն ՀՀ բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների եւ քվեարկել ընդդեմ վարչական լծակներ գործածող ուժերի. Փաշինյան Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Թրամփ. ԱՄՆ-ը կարող է հենց նույնիսկ հիմա դուրս գալ Իրանի հետ հակամարտությունից Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Վենսը դեմ է հանդես եկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակից