Գեղարքունիքում բախվել են Toyota Land Cruiser-ը, «ՈՒԱԶ»-ը եւ Mercedes-ը. կա 4 վիրավոր (ֆոտո)
SOCIETYԳեղարքունիքի մարզում, հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։10-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ձորագյուղ տանող ճանապարհահատվածի խաչմերուկում բախվել են 64-ամյա Միշա Դ.-ի վարած УАЗ մակնիշի 17 TO 001 համարանիշի, 24-ամյա Անուշավան Ս.-ի վարած Toyota Land Cruiser մակնիշի 08 AՏ 888 համարանիշի եւ 48-ամյա Իսրայել Թ.-ի վարած Mercedes մակնիշի 35 PՏ 785 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Միշա Դ.-ն, Իսրայել Թ.-ն, վերջինիս ուղեւորներ 44-ամյա Էդուարդ Մ.-ն ու 48-ամյա Արմեն Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։


1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



