Գեղարքունիքում բախվել են Toyota Land Cruiser-ը, «ՈՒԱԶ»-ը եւ Mercedes-ը. կա 4 վիրավոր (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզում, հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։10-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ձորագյուղ տանող ճանապարհահատվածի խաչմերուկում բախվել են 64-ամյա Միշա Դ.-ի վարած УАЗ մակնիշի 17 TO 001 համարանիշի, 24-ամյա Անուշավան Ս.-ի վարած Toyota Land Cruiser մակնիշի 08 AՏ 888 համարանիշի եւ 48-ամյա Իսրայել Թ.-ի վարած Mercedes մակնիշի 35 PՏ 785 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Միշա Դ.-ն, Իսրայել Թ.-ն, վերջինիս ուղեւորներ 44-ամյա Էդուարդ Մ.-ն ու 48-ամյա Արմեն Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։


1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



