«Մանչեսթեր Յունայթեդն» առաջընթաց ունի Դե Խեայի եւ Մարտիալի հետ բանակցություններում
SPORT«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար, նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերը հայտնել է, որ անգլիական ակումբը իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի եւ ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալի հետ բանակցություններում ունի առաջընթաց:
«Պայմանագրերի երկարաձգման բանակցություններով ես չեմ զբաղվում եւ տեղյակ չեմ բոլոր մանրամասներին: Բայց ակումբը առաջընթաց ունի Դե Խեայի եւ Մարտիալի հետ բանակցություններում: Հույս ունեմ, որ առաջիկա շաբաթներին կլինեն լավ նորություններ»,- Սուլշերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ նախատեսված են մինչեւ 2020թ. հունիսի 30-ը: Արդեն հաջորդ ձմռանը նրանք կկարողանան բանակցել այլ ակումբների հետ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



