«Մանչեսթեր Յունայթեդն» առաջընթաց ունի Դե Խեայի եւ Մարտիալի հետ բանակցություններում
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար, նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերը հայտնել է, որ անգլիական ակումբը իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի եւ ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալի հետ բանակցություններում ունի առաջընթաց:
«Պայմանագրերի երկարաձգման բանակցություններով ես չեմ զբաղվում եւ տեղյակ չեմ բոլոր մանրամասներին: Բայց ակումբը առաջընթաց ունի Դե Խեայի եւ Մարտիալի հետ բանակցություններում: Հույս ունեմ, որ առաջիկա շաբաթներին կլինեն լավ նորություններ»,- Սուլշերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ նախատեսված են մինչեւ 2020թ. հունիսի 30-ը: Արդեն հաջորդ ձմռանը նրանք կկարողանան բանակցել այլ ակումբների հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



