Այսօր աշխարհում նշվում է Գրկախառնության միջազգային օրը
SOCIETYՀունվարի 21-ին աշխարհում նշվում է Գրկախառնության միջազգային օրը։ Տոնը առաջին անգամ նշվել է 1986 թ-ին՝ ԱՄՆ-ում՝ Գրկախառնությունների ազգային օր անվամբ, այնուհետև տարածվել է ամբողջ աշխարհում: Տոնի ավանդույթի համաձայն, այդ օրը կարելի է բարեկամաբար գրկել նույնիսկ անծանոթի: Չնայած տոնն այնքան էլ հին չէ, սակայն դրա հեղինակին նշելը դժվար է. հայտնի չէ, թե ով է հունվարի 21-ն այդպիսի տոն հռչակել եւ ինչու է ընտրվել հենց այդ օրը: Համարվում է, որ տոնի նախաձեռնողներն ուսանողներն են: Այդ օրը երիտասարդ աղջիկներն ու տղաները գրկախառնվում են՝ առանց ինտիմ ենթատեքստի: Վերջին տարիներին հունվարի 21-ին նաեւ տարբեր ֆլեշմոբեր են անցկացվում: Շատերը հավատում են, որ ընկերական գրկախառնության ժամանակ մարդիկ հոգեւոր ջերմություն են փոխանցում միմյանց:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



