Այսօր աշխարհում նշվում է Գրկախառնության միջազգային օրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 21-ին աշխարհում նշվում է Գրկախառնության միջազգային օրը։ Տոնը առաջին անգամ նշվել է 1986 թ-ին՝ ԱՄՆ-ում՝ Գրկախառնությունների ազգային օր անվամբ, այնուհետև տարածվել է ամբողջ աշխարհում: Տոնի ավանդույթի համաձայն, այդ օրը կարելի է բարեկամաբար գրկել նույնիսկ անծանոթի: Չնայած տոնն այնքան էլ հին չէ, սակայն դրա հեղինակին նշելը դժվար է. հայտնի չէ, թե ով է հունվարի 21-ն այդպիսի տոն հռչակել եւ ինչու է ընտրվել հենց այդ օրը: Համարվում է, որ տոնի նախաձեռնողներն ուսանողներն են: Այդ օրը երիտասարդ աղջիկներն ու տղաները գրկախառնվում են՝ առանց ինտիմ ենթատեքստի: Վերջին տարիներին հունվարի 21-ին նաեւ տարբեր ֆլեշմոբեր են անցկացվում: Շատերը հավատում են, որ ընկերական գրկախառնության ժամանակ մարդիկ հոգեւոր ջերմություն են փոխանցում միմյանց:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



