Թրամփը պատրաստ է նոր ռազմական գործողություններ սկսել Սիրիայում. Պոմպեո
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Սիրիայում նոր մարտական գործողություններ իրականացնելուն, սակայն Վաշինգտոնից հույս են հայտնում, որ գործը դրան չի հասնի:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, այս մասին հինգշաբթի հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ ելույթ ունենալով Կահիրեի Ամերիկյան համալսարանում:
«Թրամփը պատրաստ է կրկին ռազմական գործողություններ ձեռնարկել Սիրիայում, սակայն հույս ունենք, որ նա ստիպված չի լինի դա անել», - ասել է Պոմպոեն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը որոշում է կայացրել դուրս բերել ԱՄՆ զորքերը Սիրիայից՝ հայտարարելով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մեծամասամբ ջախջախված է Սիրիայում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



