Թրամփը պատրաստ է նոր ռազմական գործողություններ սկսել Սիրիայում. Պոմպեո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Սիրիայում նոր մարտական գործողություններ իրականացնելուն, սակայն Վաշինգտոնից հույս են հայտնում, որ գործը դրան չի հասնի:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, այս մասին հինգշաբթի հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ ելույթ ունենալով Կահիրեի Ամերիկյան համալսարանում:
«Թրամփը պատրաստ է կրկին ռազմական գործողություններ ձեռնարկել Սիրիայում, սակայն հույս ունենք, որ նա ստիպված չի լինի դա անել», - ասել է Պոմպոեն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը որոշում է կայացրել դուրս բերել ԱՄՆ զորքերը Սիրիայից՝ հայտարարելով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մեծամասամբ ջախջախված է Սիրիայում:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



