ՌԴ-ում տղամարդը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման՝ կատվին եւ նրա ձագերին դաժանորեն սպանելու համար
INTERNATIONAL NEWSՆիժեգորոդյան մարզի Արզամասի քաղաքային դատարանը տեղի բնակչին դատապարտել է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար՝ հայտնում է «Ինտերֆաքսը»։
Տարածաշրջանի ընդհանուր իրավասության դատարանի մամուլի ծառայությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ տղամարդուն 3,5 տարվա ազատազրկման են դատապարտել։
Գործի նյութերի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել 2017թ․ ապրիլին, երբ չարագործն իր կենակցուհու հետ սպիրտային խմիչքներ է օգտագործել։ Բռնկված վեճի ժամանակ տղամարդը սկսել է դանակով սպառնալ ընկերուհուն, որից հետո որոշել է հաշվեհարդար տեսնել տանը գտնվող կատվի եւ նրա երեք նորածին ձագերի հետ։ Նա խեղդել է կատվին եւ գլխատել ձագերին։ Կտրել է նաեւ նրանցից մեկի երկու թաթերը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



