ՌԴ-ում տղամարդը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման՝ կատվին եւ նրա ձագերին դաժանորեն սպանելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիժեգորոդյան մարզի Արզամասի քաղաքային դատարանը տեղի բնակչին դատապարտել է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար՝ հայտնում է «Ինտերֆաքսը»։
Տարածաշրջանի ընդհանուր իրավասության դատարանի մամուլի ծառայությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ տղամարդուն 3,5 տարվա ազատազրկման են դատապարտել։
Գործի նյութերի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել 2017թ․ ապրիլին, երբ չարագործն իր կենակցուհու հետ սպիրտային խմիչքներ է օգտագործել։ Բռնկված վեճի ժամանակ տղամարդը սկսել է դանակով սպառնալ ընկերուհուն, որից հետո որոշել է հաշվեհարդար տեսնել տանը գտնվող կատվի եւ նրա երեք նորածին ձագերի հետ։ Նա խեղդել է կատվին եւ գլխատել ձագերին։ Կտրել է նաեւ նրանցից մեկի երկու թաթերը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



