Թրամփը հայտարարել է սահմանին պատ կառուցելու բանակցություններում առաջընթացի բացակայության մասին
INTERNATIONAL NEWSՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները առաջընթաց չեն գրանցել Մեքսիկայի հետ պատ կառուցելու ֆինանսավորման հարցով բանակցությունների ընթացքում, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի առաջնորդի հայտարարությունը Twitter-ում:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը տեղեկացրել է նրան դեմոկրատների ներկայացուցիչների հետ հանդիպման մասին:
«Այսօր մեծ առաջընթաց չենք գրանցել: Երկրորդ հանդիպումը տեղի կունենա վաղը: Այսքան տասնամյակներ անց մենք պետք է վերջնականապես լուծենք հարավային սահմանի հետ խնդիրները»,-տեղեկացրել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը չի բացառել ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելը սահմանին պատ կառուցելու համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



