Թրամփը հայտարարել է սահմանին պատ կառուցելու բանակցություններում առաջընթացի բացակայության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները առաջընթաց չեն գրանցել Մեքսիկայի հետ պատ կառուցելու ֆինանսավորման հարցով բանակցությունների ընթացքում, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի առաջնորդի հայտարարությունը Twitter-ում:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը տեղեկացրել է նրան դեմոկրատների ներկայացուցիչների հետ հանդիպման մասին:
«Այսօր մեծ առաջընթաց չենք գրանցել: Երկրորդ հանդիպումը տեղի կունենա վաղը: Այսքան տասնամյակներ անց մենք պետք է վերջնականապես լուծենք հարավային սահմանի հետ խնդիրները»,-տեղեկացրել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը չի բացառել ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելը սահմանին պատ կառուցելու համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



