Անգլիայի Գավաթ. «Արսենալը» շարժվում է առաջ
SPORTՖուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Լոնդոնի «Արսենալը» 3:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Անգլիայի երկրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Բլեքպուլի» նկատմամբ եւ նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր: «Արսենալից» առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի 19-ամյա հարձակվող Ջո Ուիլոքը:
Այս խաղում Ունաի Էմերիի գլխավորած թիմը հանդես չէր գալիս ուժեղագույն կազմով, իսկ վնասվածքից ապաքինվող Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր հայտացուցակից:
Անգլիայի Գավաթի չորրորդ շրջանի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ:
Անգլիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ
«Բլեքպուլ» - «Արսենալ»՝ 0:3
Ջո Ուիլոք, 11, 37, Ալեքս Իվոբի, 82
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



