Անգլիայի Գավաթ. «Արսենալը» շարժվում է առաջ
ՍՊՈՐՏՖուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Լոնդոնի «Արսենալը» 3:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Անգլիայի երկրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Բլեքպուլի» նկատմամբ եւ նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր: «Արսենալից» առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի 19-ամյա հարձակվող Ջո Ուիլոքը:
Այս խաղում Ունաի Էմերիի գլխավորած թիմը հանդես չէր գալիս ուժեղագույն կազմով, իսկ վնասվածքից ապաքինվող Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր հայտացուցակից:
Անգլիայի Գավաթի չորրորդ շրջանի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ:
Անգլիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ
«Բլեքպուլ» - «Արսենալ»՝ 0:3
Ջո Ուիլոք, 11, 37, Ալեքս Իվոբի, 82
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



