Ռոնալդու. Աշխարհն ինձ համար կանգ չի առնում, երբ անհատական մրցանակ չեմ ստանում
SPORTԹուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգծել է, որ թիմային հաղթանակներն իր համար ավելի կարևոր են, քան անհատական նվաճումները:
«Ես տարված չեմ անհատական նվաճումներով: Կարևորը միշտ թիմին օգնելն է, իսկ մնացածը հետո գալիս է բնական կերպով:
Չեմ թաքցնում, որ երջանիկ եմ, երբ նվաճում եմ անհատական պարգևներ:
Սակայն աշխարհն ինձ համար կանգ չի առնում, երբ անհատական մրցանակ չեմ ստանում»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում Sport.es-ը:
Պորտուգալացին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է: Նա նվաճել է անհատական մրցանակը 2008, 2013, 2014, 2016 և 2017 թվականներին: Պորտուգալիայի ընտրանու հետ նա 2016 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



