Ռոնալդու. Աշխարհն ինձ համար կանգ չի առնում, երբ անհատական մրցանակ չեմ ստանում
ՍՊՈՐՏԹուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգծել է, որ թիմային հաղթանակներն իր համար ավելի կարևոր են, քան անհատական նվաճումները:
«Ես տարված չեմ անհատական նվաճումներով: Կարևորը միշտ թիմին օգնելն է, իսկ մնացածը հետո գալիս է բնական կերպով:
Չեմ թաքցնում, որ երջանիկ եմ, երբ նվաճում եմ անհատական պարգևներ:
Սակայն աշխարհն ինձ համար կանգ չի առնում, երբ անհատական մրցանակ չեմ ստանում»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում Sport.es-ը:
Պորտուգալացին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է: Նա նվաճել է անհատական մրցանակը 2008, 2013, 2014, 2016 և 2017 թվականներին: Պորտուգալիայի ընտրանու հետ նա 2016 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



