Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով

SOCIETY

Past.am

Սիրելի երևանցիներ, Տոնական օրերը լավ առիթ են, որ ընկերներով ու հարազատներով հավաքվենք մի տանիքի տակ, հիշենք մեզ իրար կապող գեղեցիկ պատմություններն ու միմյանց ջերմ խոսքեր ասենք՝ մեկ անգամ ևս հաստատելով, թե որքան թանկ ենք մեկս մյուսի համար: Այսօր, այս պայծառ տոնին ուզում եմ մի փոքր խոսել մեր փառահեղ մայրաքաղաքի՝ Երևանի մասին:  Մենք իսկապես բացառիկ քաղաքում ենք ապրում: Քաղաք, որն իր վրա կրում է երկար ու ձիգ դարերի կնիքը, բայց նաև անընդհատ ձգտում է դեպի ապագան՝ ջանալով քայլել ժամանակին համընթաց: Մեր քաղաքն իր կենցաղով ու ճարտարապետությամբ խիստ հայկական է, բայց նաև իրեն է վերցրել համաշխարհային մշակույթի լավագույն փորձը: Իր թաղերի ու փողոցների անվանումների մեջ այս քաղաքն ամփոփում է աշխարհասփյուռ հայության՝ հայրենիքում մեկտեղվելու երազանքը: Միաժամանակ, մենք հրապարակներ, պողոտաներ ու պուրակներ ենք անվանակոչել բարեկամ երկրների ու քաղաքների, օտարերկրացի արվեստի ու գիտության գործիչների պատվին՝ ի նշան սիրո, երախտագիտության ու համերաշխության: Եվ ամեն օր ու ամեն ժամ՝ մեր կենցաղում, աշխատավայրում կամ հանգստի ժամին մենք ապրում ենք այն հաճելի գիտակցմամբ, որ մենք այս հզոր երկրի մայրաքաղաքի բնակիչներ ենք: Դա իրոք հաճելի, բայց պարտավորեցնող զգացողություն է:  Այո, մենք ուղղակի պարտավոր ենք արժանի լինելու այս քաղաքին՝ 2800-ամյա Էրեբունի-Երևանին: Եվ ես վստահ եմ, որ իրար հետ 2018-ին սկսած գործը շարունակելու ենք 2019-ին և գալիք մի քանի տարիներին, այնպես, ինչպես պայմանավորվել ենք:  Մենք փայփայելու ենք մեր քաղաքի անցյալը՝ աչքի լույսի պես պահելով նրա պատմական դեմքը, խնամելով ամեն մի քարը, միեւնույն ժամանակ մենք ստեղծելու ենք նոր քաղաք՝ հարմարավետ, անվտանգ ու ժամանակակից:  Ուզում եմ շնորհավորել մեր քաղաքի բնակիչներին, նրանց, ովքեր իրենց ամենօրյա ներկայությամբ լցնում են Երևանը՝ կիսելով նրա հոգսերն ու կառուցելով նրա ապագան: Շնորհավորում եմ նաև մեր քաղաքի ժամանակավոր բնակիչներին, որոնք մեզ հյուրընկալվել են ուսման, աշխատանքի կամ հանգստի բերումով: Ձեր ներկայությունը մեզ մի՛շտ հաճելի է: Շնորհավորում եմ մեր քաղաքի նախկին կամ առա՛յժմ նախկին բնակիչներին, նրանց, ովքեր տարբեր հանգամանքների բերումով հաստատվել են աշխարհի տարբեր քաղաքներում, բայց միշտ իրենց սրտի մեջ ամուր պահում են հարազատ քաղաքի ջերմությունն ու անգամ տասնյակ տարիների բաժանումից հետո իրենց երևանցի են համարում: Մեր քաղաքի երգիչն ասում է. «Ես քեզ սիրում եմ, էս խոսքերը ասում եմ քեզ, իմ Էրեվան, արժեր հասնել աշխարհի ծերը, որ էս բառերը հասկանամ»: Աշխարհի տարբեր ծայրերում ապրող երևանցիներ, իմացեք, որ մենք ամեն օր սպասում ենք ձեզ ու պահում ենք ձեր տեղը:  Շնորհավորում եմ հատկապես Երևանի փոքրիկ քաղաքացիներին, մեր երեխաներին, նրանց, ովքեր այս տարի առաջին անգամ են հաղորդակցվում Ամանորի հեքիաթին: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ձեր հեքիաթը շարունակական լինի: Սիրելի երևանցիներ,  անցնող տարին պայքարի, հպարտության, հաղթանակի ու ցնծության տարի էր: Վստահ եմ, որ հաջորդ՝ 2019 թվականը նպատակասլացության, ստեղծագործ ու արդյունավետ աշխատանքի տարի է լինելու:  Բարձր տրամադրություն եմ մաղթում բոլորիս, թող հաջողությունն ու Աստծո օրհնությունը ուղեկցի մեզ ամբողջ տարվա ընթացքում:  Ամեն ինչ լավ է լինելու։ Շնորհավորում եմ։  

Հայկ Մարության Երևանի քաղաքապետ


Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank