Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Սիրելի երևանցիներ, Տոնական օրերը լավ առիթ են, որ ընկերներով ու հարազատներով հավաքվենք մի տանիքի տակ, հիշենք մեզ իրար կապող գեղեցիկ պատմություններն ու միմյանց ջերմ խոսքեր ասենք՝ մեկ անգամ ևս հաստատելով, թե որքան թանկ ենք մեկս մյուսի համար: Այսօր, այս պայծառ տոնին ուզում եմ մի փոքր խոսել մեր փառահեղ մայրաքաղաքի՝ Երևանի մասին:  Մենք իսկապես բացառիկ քաղաքում ենք ապրում: Քաղաք, որն իր վրա կրում է երկար ու ձիգ դարերի կնիքը, բայց նաև անընդհատ ձգտում է դեպի ապագան՝ ջանալով քայլել ժամանակին համընթաց: Մեր քաղաքն իր կենցաղով ու ճարտարապետությամբ խիստ հայկական է, բայց նաև իրեն է վերցրել համաշխարհային մշակույթի լավագույն փորձը: Իր թաղերի ու փողոցների անվանումների մեջ այս քաղաքն ամփոփում է աշխարհասփյուռ հայության՝ հայրենիքում մեկտեղվելու երազանքը: Միաժամանակ, մենք հրապարակներ, պողոտաներ ու պուրակներ ենք անվանակոչել բարեկամ երկրների ու քաղաքների, օտարերկրացի արվեստի ու գիտության գործիչների պատվին՝ ի նշան սիրո, երախտագիտության ու համերաշխության: Եվ ամեն օր ու ամեն ժամ՝ մեր կենցաղում, աշխատավայրում կամ հանգստի ժամին մենք ապրում ենք այն հաճելի գիտակցմամբ, որ մենք այս հզոր երկրի մայրաքաղաքի բնակիչներ ենք: Դա իրոք հաճելի, բայց պարտավորեցնող զգացողություն է:  Այո, մենք ուղղակի պարտավոր ենք արժանի լինելու այս քաղաքին՝ 2800-ամյա Էրեբունի-Երևանին: Եվ ես վստահ եմ, որ իրար հետ 2018-ին սկսած գործը շարունակելու ենք 2019-ին և գալիք մի քանի տարիներին, այնպես, ինչպես պայմանավորվել ենք:  Մենք փայփայելու ենք մեր քաղաքի անցյալը՝ աչքի լույսի պես պահելով նրա պատմական դեմքը, խնամելով ամեն մի քարը, միեւնույն ժամանակ մենք ստեղծելու ենք նոր քաղաք՝ հարմարավետ, անվտանգ ու ժամանակակից:  Ուզում եմ շնորհավորել մեր քաղաքի բնակիչներին, նրանց, ովքեր իրենց ամենօրյա ներկայությամբ լցնում են Երևանը՝ կիսելով նրա հոգսերն ու կառուցելով նրա ապագան: Շնորհավորում եմ նաև մեր քաղաքի ժամանակավոր բնակիչներին, որոնք մեզ հյուրընկալվել են ուսման, աշխատանքի կամ հանգստի բերումով: Ձեր ներկայությունը մեզ մի՛շտ հաճելի է: Շնորհավորում եմ մեր քաղաքի նախկին կամ առա՛յժմ նախկին բնակիչներին, նրանց, ովքեր տարբեր հանգամանքների բերումով հաստատվել են աշխարհի տարբեր քաղաքներում, բայց միշտ իրենց սրտի մեջ ամուր պահում են հարազատ քաղաքի ջերմությունն ու անգամ տասնյակ տարիների բաժանումից հետո իրենց երևանցի են համարում: Մեր քաղաքի երգիչն ասում է. «Ես քեզ սիրում եմ, էս խոսքերը ասում եմ քեզ, իմ Էրեվան, արժեր հասնել աշխարհի ծերը, որ էս բառերը հասկանամ»: Աշխարհի տարբեր ծայրերում ապրող երևանցիներ, իմացեք, որ մենք ամեն օր սպասում ենք ձեզ ու պահում ենք ձեր տեղը:  Շնորհավորում եմ հատկապես Երևանի փոքրիկ քաղաքացիներին, մեր երեխաներին, նրանց, ովքեր այս տարի առաջին անգամ են հաղորդակցվում Ամանորի հեքիաթին: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ձեր հեքիաթը շարունակական լինի: Սիրելի երևանցիներ,  անցնող տարին պայքարի, հպարտության, հաղթանակի ու ցնծության տարի էր: Վստահ եմ, որ հաջորդ՝ 2019 թվականը նպատակասլացության, ստեղծագործ ու արդյունավետ աշխատանքի տարի է լինելու:  Բարձր տրամադրություն եմ մաղթում բոլորիս, թող հաջողությունն ու Աստծո օրհնությունը ուղեկցի մեզ ամբողջ տարվա ընթացքում:  Ամեն ինչ լավ է լինելու։ Շնորհավորում եմ։  

Հայկ Մարության Երևանի քաղաքապետ


Արժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըՄեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան