Թիվ 47 երթուղայինում թռցրել է կնոջ դրամապանակը. Գրպանահատին բերման են ենթարկել
SOCIETYԴեկտեմբերի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է Առինջ գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ նույն օրը Արաբկիր վարչական տարածքում, 47 երթուղու ավտոբուսում մոր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, անձնագիր, սոցիալական և նույնականացման քարտեր:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը, ժամը 23.00-ին Բաղրամյան պողոտայից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մանթաշյան փողոցի բնակիչ Գուրգեն Ա-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



