Թիվ 47 երթուղայինում թռցրել է կնոջ դրամապանակը. Գրպանահատին բերման են ենթարկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է Առինջ գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ նույն օրը Արաբկիր վարչական տարածքում, 47 երթուղու ավտոբուսում մոր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, անձնագիր, սոցիալական և նույնականացման քարտեր:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը, ժամը 23.00-ին Բաղրամյան պողոտայից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մանթաշյան փողոցի բնակիչ Գուրգեն Ա-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



