Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Ամսական մոտ 6700 դրամ` նոր սերնդի ՀԴՄ ձեռք բերելու համար

SOCIETY

2019 թ-ի հունվարի 1-ից նոր սերնդի հաշվիչ դրամարկղային մեքենաների կիրառման ավարտական փուլի մասին հայտարարությունը կայծակնային կերպով տարածվեց և սկսեց բացասական ազդել հակասական տրամադրություների վրա: Նույնիսկ տնտեսագետները սկսեցին կարծիք հայտնել, որ այն ծանր բեռ կդառնա տնտեսվարողների, հատկապես՝ փոքր և միջին ձեռնարկություների համար: Եվ չնայած ՊԵԿ-ն իր կողմից տարածած հայտարություն մեջ նշել էր, որ տնտեսվարողները նոր սերդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու գումարը կարող են երկու տարվա ընթացքում վճարել, ինչպես երևաց, դա նույնպես չմեղմեց բողոքավորների ձայնը:

Հարցի մասին պարզաբանում ստանալու և այլ մանրամասներ ճշտելու համար Past.am-ի թղթակիցը զրուցեց ՊԵԿ ընթացակարգերի բաժնի պետ Անդրանիկ Մուրադյանի հետ, ով տեղեկացրեց, որ նոր սերնդի ՀԴՄ-ներ տեղադրելու գործընթացը սկսվել է դեռևս 2013 թվականից, որի ժամանակ նաև կառավարության կողմից գործընթացի իրականացման ժամկետացանկ է սահմանվել, թե որ խմբի հարկ վճարողներն ինչ ժամկետներում պետք է այն ներդնեն:

«2013 թվականից այն ներդրել են խոշոր հարկ վճարողները: 2014-ի օգոստոսի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ներ ներդրվել են նախորդ տարվա արդյունքներով 30-ից մինչև 58,35 մլն դրամ շրջանառություն ունեցողները: Նույն տարվա հոկտեմբերի 1-ից այն ներդրվել է 10-ից մինչև 30 մլն դրամ շրջանառություն ունեցողների շրջանում: Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը պետք է մինչև 10 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկ վճարողները նոր սերնդի ՀԴՄ-ներ տեղադրեին, սակայն անցյալ տարի որոշումը հետաձգվեց մեկ տարով: Այսինքն, այս որոշումը վերաբերում է բոլոր այն հարկ վճարողներին, որոնց շրջանառությունը տարեկան կազմում է մինչև 10 մլն դրամ: Տնտեսվարողները ՀԴՄ-ն ձեռք կբերեն ինքնարժեքով, որը կազմում է մոտ 160 հազար դրամ: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք կարող է չկարողանան միանգամից այդքան գումար վճարել, որոշում է կայացվել հարկ վճարողներին երկու տարբերակ առաջարկել՝ թույլ տալ, միանվագ վճարելուց բացի, ՀԴՄ-ի արժեքը վճարել մաս-մաս` երկու տարվա ընթացքում»,- ասաց Ա. Մուրադյանը: Հարկային մարմնի կողմից որդեգրած մեկ այլ քաղաքականության համաձայն, եթե հարկ վճարողները մինչև դեկտեմբերի վերջին աշխատանքային օրը օն-լայն կամ տեղում դիմում ներկայացնեն նոր սերնդի ՀԴՄ ձեռք բերելու պատրաստակամության մասին, ապա նրանց մոտ հունվարին իրականացվող հարկային հսկողական վարչարարություն չի իրականացվի:

«Դիմում ներկայացրած տնտեսվարողները կարող են սահմանված կարգով նոր սերդի ՀԴՄ-ն ձեռք բերել և աշխատել հունվարից հետո: Եվ եթե անգամ հարկ վճարողը հին ՀԴՄ-ով շարունակեն աշխատել, ապա հարկային մարմինը միանգամից տուգանք չի կիրառի, որը ևս նոր «Հարկային օրենսգրքով» է նախատեսված: Առաջին անգամ կսահմանափակվենք զգուշացումով, բայց երկրորդ ստուգման ժամանակ, եթե տնտեսվարողը շարունակի հին սերդի ՀԴՄ-ով աշխատել, այդ ժամանակ նոր միայն տուգանք կկիրառվի»,- ասաց Ա. Մուրադյանը:

Ի դեպ, նրանք, ովքեր մինչև այս տարեվերջ չեն հասցնի դիմում ներկայացնել, կարող են հունվարի առաջին աշխատանքային օրերին դիմել հարկային մարմիններին: Իսկ եթե այնպես ստացվի, որ հունվարի տոներից հետո դեռևս դիմում չներկայացրած տնտեսվարողին հարկային տեսուչ «այցելի», ապա, միևնույն է, տուգանք չի կիրառի և կսահմանափակվի զգուշացումով:

Ինչ վերաբերում է ՀԴՄ-ների քանակին, ապա ՊԵԿ պաշտոնյան հավաստիացրեց, որ քանակի խնդիր նույնպես չկա: Ուստի, այդ է պատճառը, որ որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետներն այլևս չեն երկարաձգվելու:

Արմինե Գրիգորյան

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank