Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամսական մոտ 6700 դրամ` նոր սերնդի ՀԴՄ ձեռք բերելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2019 թ-ի հունվարի 1-ից նոր սերնդի հաշվիչ դրամարկղային մեքենաների կիրառման ավարտական փուլի մասին հայտարարությունը կայծակնային կերպով տարածվեց և սկսեց բացասական ազդել հակասական տրամադրություների վրա: Նույնիսկ տնտեսագետները սկսեցին կարծիք հայտնել, որ այն ծանր բեռ կդառնա տնտեսվարողների, հատկապես՝ փոքր և միջին ձեռնարկություների համար: Եվ չնայած ՊԵԿ-ն իր կողմից տարածած հայտարություն մեջ նշել էր, որ տնտեսվարողները նոր սերդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու գումարը կարող են երկու տարվա ընթացքում վճարել, ինչպես երևաց, դա նույնպես չմեղմեց բողոքավորների ձայնը:

Հարցի մասին պարզաբանում ստանալու և այլ մանրամասներ ճշտելու համար Past.am-ի թղթակիցը զրուցեց ՊԵԿ ընթացակարգերի բաժնի պետ Անդրանիկ Մուրադյանի հետ, ով տեղեկացրեց, որ նոր սերնդի ՀԴՄ-ներ տեղադրելու գործընթացը սկսվել է դեռևս 2013 թվականից, որի ժամանակ նաև կառավարության կողմից գործընթացի իրականացման ժամկետացանկ է սահմանվել, թե որ խմբի հարկ վճարողներն ինչ ժամկետներում պետք է այն ներդնեն:

«2013 թվականից այն ներդրել են խոշոր հարկ վճարողները: 2014-ի օգոստոսի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ներ ներդրվել են նախորդ տարվա արդյունքներով 30-ից մինչև 58,35 մլն դրամ շրջանառություն ունեցողները: Նույն տարվա հոկտեմբերի 1-ից այն ներդրվել է 10-ից մինչև 30 մլն դրամ շրջանառություն ունեցողների շրջանում: Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը պետք է մինչև 10 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկ վճարողները նոր սերնդի ՀԴՄ-ներ տեղադրեին, սակայն անցյալ տարի որոշումը հետաձգվեց մեկ տարով: Այսինքն, այս որոշումը վերաբերում է բոլոր այն հարկ վճարողներին, որոնց շրջանառությունը տարեկան կազմում է մինչև 10 մլն դրամ: Տնտեսվարողները ՀԴՄ-ն ձեռք կբերեն ինքնարժեքով, որը կազմում է մոտ 160 հազար դրամ: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք կարող է չկարողանան միանգամից այդքան գումար վճարել, որոշում է կայացվել հարկ վճարողներին երկու տարբերակ առաջարկել՝ թույլ տալ, միանվագ վճարելուց բացի, ՀԴՄ-ի արժեքը վճարել մաս-մաս` երկու տարվա ընթացքում»,- ասաց Ա. Մուրադյանը: Հարկային մարմնի կողմից որդեգրած մեկ այլ քաղաքականության համաձայն, եթե հարկ վճարողները մինչև դեկտեմբերի վերջին աշխատանքային օրը օն-լայն կամ տեղում դիմում ներկայացնեն նոր սերնդի ՀԴՄ ձեռք բերելու պատրաստակամության մասին, ապա նրանց մոտ հունվարին իրականացվող հարկային հսկողական վարչարարություն չի իրականացվի:

«Դիմում ներկայացրած տնտեսվարողները կարող են սահմանված կարգով նոր սերդի ՀԴՄ-ն ձեռք բերել և աշխատել հունվարից հետո: Եվ եթե անգամ հարկ վճարողը հին ՀԴՄ-ով շարունակեն աշխատել, ապա հարկային մարմինը միանգամից տուգանք չի կիրառի, որը ևս նոր «Հարկային օրենսգրքով» է նախատեսված: Առաջին անգամ կսահմանափակվենք զգուշացումով, բայց երկրորդ ստուգման ժամանակ, եթե տնտեսվարողը շարունակի հին սերդի ՀԴՄ-ով աշխատել, այդ ժամանակ նոր միայն տուգանք կկիրառվի»,- ասաց Ա. Մուրադյանը:

Ի դեպ, նրանք, ովքեր մինչև այս տարեվերջ չեն հասցնի դիմում ներկայացնել, կարող են հունվարի առաջին աշխատանքային օրերին դիմել հարկային մարմիններին: Իսկ եթե այնպես ստացվի, որ հունվարի տոներից հետո դեռևս դիմում չներկայացրած տնտեսվարողին հարկային տեսուչ «այցելի», ապա, միևնույն է, տուգանք չի կիրառի և կսահմանափակվի զգուշացումով:

Ինչ վերաբերում է ՀԴՄ-ների քանակին, ապա ՊԵԿ պաշտոնյան հավաստիացրեց, որ քանակի խնդիր նույնպես չկա: Ուստի, այդ է պատճառը, որ որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետներն այլևս չեն երկարաձգվելու:

Արմինե Գրիգորյան

Արժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըՄեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի