Արարատի մարզում պայմանագրային զինծառայողը «Մերսեդես»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը գիտակցության չգալով` մահացել է
SOCIETYԴեկտեմբերի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզոոմ: 19:00-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ, 24-ամյա Գրիգոր Քերիմյանը իր վարած Mercedes մակնիշի 34 QR 144 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ Արտաշատ քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 63-ամյա Էդվարդ Արշակյանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Աղբյուրի փոխանցմամբ` վարորդը, ով փախուստի չի դիմել և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, ծառայում է ՀՀ Պն N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



