Արարատի մարզում պայմանագրային զինծառայողը «Մերսեդես»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը գիտակցության չգալով` մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզոոմ: 19:00-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ, 24-ամյա Գրիգոր Քերիմյանը իր վարած Mercedes մակնիշի 34 QR 144 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ Արտաշատ քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 63-ամյա Էդվարդ Արշակյանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Աղբյուրի փոխանցմամբ` վարորդը, ով փախուստի չի դիմել և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, ծառայում է ՀՀ Պն N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



