Մինսկի խմբի համանախագահները Գերմանիայի արտգործնախարարի հետ քննարկել են ԼՂ հիմնահարցը
INTERNATIONAL NEWSԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) Բեռլինում հանդիպել են Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Կողմերը քննարկել են արցախյան հիմնահարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու խնդիրը: Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ուրախ եմ Բեռլինում հանդիպել Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը»,- նշել է Ուորլիքը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



