Մինսկի խմբի համանախագահները Գերմանիայի արտգործնախարարի հետ քննարկել են ԼՂ հիմնահարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) Բեռլինում հանդիպել են Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Կողմերը քննարկել են արցախյան հիմնահարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու խնդիրը: Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ուրախ եմ Բեռլինում հանդիպել Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը»,- նշել է Ուորլիքը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



