Քաջարան-Կապան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած
SOCIETYԴեկտեմբերի 18-ին՝ ժամը 08:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել Է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Կապան հատվածի 10-րդ կմ-ին բախվել են «Mercedes E320» և «Toyota RAV4» մակնիշերի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածը՝ Լ. Գ.-ն (ծնված 1952 թ.) հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



