Քաջարան-Կապան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 18-ին՝ ժամը 08:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել Է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Կապան հատվածի 10-րդ կմ-ին բախվել են «Mercedes E320» և «Toyota RAV4» մակնիշերի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածը՝ Լ. Գ.-ն (ծնված 1952 թ.) հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



