Ինչպե՞ս տան պայմաններում պատրաստել որակյալ և համեղ սուջուխ․ բաղադրատոմս
LIFEԻնչպե՞ս տան պայմաններում պատրաստել որակյալ և համեղ սուջուխ․ բաղադրատոմս

Բաղադրամասեր
- 10 կգ տավարի մսին (առանց ոսկորների)՝

- 250 գ աղ,
- 10 կգ բորակ (սելիտրայի),
- 100 գ կարմիր տաքդեղ,
- 150 գ սխտոր,
- 1 գ դարչին,
- 2 գ հիլ
Պատրաստման եղանակը

- Տավարի սուկին, մեջքամասի հաստ կամ բարակ կողմի փափկամիսը , ինչպես և ազդրի վերևի մասի և ներսի միսը լվանալ և կտրտել 30 սմ երկարության, 12 սմ լայնության և 6 սմ հաստության կտորների: Մսի կտորները շարքով դարսել տաշտի մեջ, վրան ցանել աղի և բորակի (սելիտրայի) խառնուրդ, շորով ծածկել և երկու օր այդպես թողնել:
- Հասած միսը թեթևակի լվանալ սառը ջրով և փայտե ցանցի վրա, այնուհետև մանր կտրտել, մսաղացով աղալ, փոխադրել տաշտը, ավելացնել մանր սխտոր, աղացած կարմիր տաքդեղ, դարչին, հիլ, լավ խառնել, շորով ծածկել և հասունանալու համար այդպես թողնել 2-3 ժամ:
- Խոշոր եղջերավոր անասունի աղիքները լավ լվանալ, կտրտել 40 սմ երկարությամր կտորների, մի ծայրը թելով կապել, լցնել պատրաստած խճողակը և թելով կապել երկրորդ ծայրը: Թեթևակի ծռելով պայտաձև դարձնել և ծայրերն իրար հետ կապել:
- Պատրաստած սուջուխը դնել սեղանին, ծածկել նոսր գործված կտորով, վրայից դնել տախտակ, իսկ դրա վրա՝ քար և 3 օր այդպես թողնել, իսկ հետո կախել հով, ստվերով և լավ քամհարվող տեղում: 10-15 օր անց սուջուխն ամրանում է:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



