Մոտավոր բան չեմ ասի, սպասեք մինչև ուրբաթ. Մուկուչյանը՝ ԱԺ առաջին նիստի օրվա մասին
POLITICSԿենտրանական ընտրական հանձնաժողովն ԱԺ առաջին նիստի օրը կհայտարարի ուրբաթ օրվանից՝ դեկտեմբերի 21-ից, հետո սահմանված կարգով նիստ անցկացնելու ընթացքում, իսկ մինչ այդ պետք է սպասի հնարավոր դիմում-բողոքների։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Մոտավոր օր ասել չեմ կարող, պետք է համբերեք մինչև ուրբաթ ժամը 18-ը, որից հետո, եթե բողոքներ չլինեն, ԿԸՀ-ն նիստ կհրավիրի և կհայտարարի ԱԺ առաջին նիստի օրը»,- ասաց Մուկուչյանը։
ԿԸՀ-ն այսօր ներկայացրեց դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրության վերջնական արդյունքը։ Ըստ այդմ՝ մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. «Իմ քայլը» դաշինքը ստացել է 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստանը»՝ 18։
Մեկ շաբաթից պարզ կլինի 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստի օրը։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



