Մոտավոր բան չեմ ասի, սպասեք մինչև ուրբաթ. Մուկուչյանը՝ ԱԺ առաջին նիստի օրվա մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆԿենտրանական ընտրական հանձնաժողովն ԱԺ առաջին նիստի օրը կհայտարարի ուրբաթ օրվանից՝ դեկտեմբերի 21-ից, հետո սահմանված կարգով նիստ անցկացնելու ընթացքում, իսկ մինչ այդ պետք է սպասի հնարավոր դիմում-բողոքների։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Մոտավոր օր ասել չեմ կարող, պետք է համբերեք մինչև ուրբաթ ժամը 18-ը, որից հետո, եթե բողոքներ չլինեն, ԿԸՀ-ն նիստ կհրավիրի և կհայտարարի ԱԺ առաջին նիստի օրը»,- ասաց Մուկուչյանը։
ԿԸՀ-ն այսօր ներկայացրեց դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրության վերջնական արդյունքը։ Ըստ այդմ՝ մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. «Իմ քայլը» դաշինքը ստացել է 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստանը»՝ 18։
Մեկ շաբաթից պարզ կլինի 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստի օրը։
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
4
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



