Պաշտպանության նախարարությունը որոշել է ճոխությունների համար գումար չծախսել. Արծրուն Հովհաննիսյան
SOCIETYՊաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Պաշտպանության նախարարությունը նախատեսում է տնտեսումներ անել: Նա այս մասին ասաց՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է այս տարի կրճատել Բանակի օրվա միջոցառմանը նախատեսված ծախսերը:
«Մանրամասներ չեմ կարող ասել, չեմ տիրապետում իրավիճակին: Բայց կարող եմ ասել, որ, այո՛, Պաշտպանության նախարարությունը որոշել է ճոխությունների համար գումար չծախսել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մամուլում մշտապես քննարկվում էր և քննադատվում էր այն, որ Բանակի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ մեծ գումարներ էին ծախսվում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



