Պաշտպանության նախարարությունը որոշել է ճոխությունների համար գումար չծախսել. Արծրուն Հովհաննիսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Պաշտպանության նախարարությունը նախատեսում է տնտեսումներ անել: Նա այս մասին ասաց՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է այս տարի կրճատել Բանակի օրվա միջոցառմանը նախատեսված ծախսերը:
«Մանրամասներ չեմ կարող ասել, չեմ տիրապետում իրավիճակին: Բայց կարող եմ ասել, որ, այո՛, Պաշտպանության նախարարությունը որոշել է ճոխությունների համար գումար չծախսել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մամուլում մշտապես քննարկվում էր և քննադատվում էր այն, որ Բանակի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ մեծ գումարներ էին ծախսվում:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



