Յոահիմ Լյովը ցանկանում է ուժերը փորձել ակումբային ֆուտբոլում
SPORTՖուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը պատմել է, որ ցանկանում է ուժերը փորձել նաեւ ակումբային ֆուտբոլում:
«Դեռ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին, սակայն արդեն հասկանում եմ, որ մարզչական աշխատանքիս այնքան էլ շատ ժամանակ չի մնացել: Մինչեւ հավաքականը գլխավորելն աշխատել եմ ակումբային ֆուտբոլում եւ ցանկանում եմ դարձյալ ինչ-որ բանի հասնել այդ մակարդակում: Երեւի, եթե գլխավորեմ ակումբ, դա չի լինի Գերմանիայում: Ցանկանում եմ ուժերս փորձել այլ երկրում»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Լյովը 2006 թվականից է գլխավորում Գերմանիայի հավաքականը, որի հետ 2014-ին դարձել էր աշխարհի չեմպիոն:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



