Յոահիմ Լյովը ցանկանում է ուժերը փորձել ակումբային ֆուտբոլում
ՍՊՈՐՏՖուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը պատմել է, որ ցանկանում է ուժերը փորձել նաեւ ակումբային ֆուտբոլում:
«Դեռ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին, սակայն արդեն հասկանում եմ, որ մարզչական աշխատանքիս այնքան էլ շատ ժամանակ չի մնացել: Մինչեւ հավաքականը գլխավորելն աշխատել եմ ակումբային ֆուտբոլում եւ ցանկանում եմ դարձյալ ինչ-որ բանի հասնել այդ մակարդակում: Երեւի, եթե գլխավորեմ ակումբ, դա չի լինի Գերմանիայում: Ցանկանում եմ ուժերս փորձել այլ երկրում»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Լյովը 2006 թվականից է գլխավորում Գերմանիայի հավաքականը, որի հետ 2014-ին դարձել էր աշխարհի չեմպիոն:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



