Թբիլիսիում այդպես էլ չեն գտել վագրին և բորենուն. բնակիչներին կոչ են անում զգոն լինել
SOCIETYՎրաստանի իշխանությունները կոչ են անում Թբիլիսիի բնակիչներին զգույշ լինել, քանի որ մի քանի վտանգավոր կենդանիներ՝ վագրը և բորենին, որոնք անհետացել էին ջրհեղեղի ժամանակ, դեռ չեն հայտնաբերվել, տեղեկացնում է pravda.ru-ն:
Երկրի վարչապետը հայտնել է, որ փրկարարական ջոկատները չեն դադարեցրել կենդանիների որոնման աշխատանքները: Նա կոչ է արել բնակիչներին հնարավորինս զգույշ լինել և անհրաժեշտության դեպքում զանգահարել արատակարգ իրավիճակների վարչություն:
Օրերս «Грузия Online»-ը՝ վկայակոչելով ականատեսներին, հաղորդել էր, որ Թբիլիսիի Հերոսների հրապարակում մի մարդու վրա առյուծ է հարձակվել:
Աղետի հետևանքով քաղաքին հասցված վնասը գնահատվել է 100 մլն լարի կամ 45 մլն դոլար, հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



