Թբիլիսիում այդպես էլ չեն գտել վագրին և բորենուն. բնակիչներին կոչ են անում զգոն լինել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի իշխանությունները կոչ են անում Թբիլիսիի բնակիչներին զգույշ լինել, քանի որ մի քանի վտանգավոր կենդանիներ՝ վագրը և բորենին, որոնք անհետացել էին ջրհեղեղի ժամանակ, դեռ չեն հայտնաբերվել, տեղեկացնում է pravda.ru-ն:
Երկրի վարչապետը հայտնել է, որ փրկարարական ջոկատները չեն դադարեցրել կենդանիների որոնման աշխատանքները: Նա կոչ է արել բնակիչներին հնարավորինս զգույշ լինել և անհրաժեշտության դեպքում զանգահարել արատակարգ իրավիճակների վարչություն:
Օրերս «Грузия Online»-ը՝ վկայակոչելով ականատեսներին, հաղորդել էր, որ Թբիլիսիի Հերոսների հրապարակում մի մարդու վրա առյուծ է հարձակվել:
Աղետի հետևանքով քաղաքին հասցված վնասը գնահատվել է 100 մլն լարի կամ 45 մլն դոլար, հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



