Հայ հեղափոխական դաշնակցությունը քարոզարշավն ամփոփեց ռոք համերգով
SOCIETYԴեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող Հայ հեղափոխական դաշնակցությունը քարոզարշավն ամփոփեց ռոք համերգով Արաբկիր համայնքում։ Ըստ ՀՅԴ անդամների՝ ռոք համերգով եզրափակելը խորհրդանշում է կարծրատիպերի կոտրումը։
Սակայն մինչ համերգը ելույթ ունեցավ ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արթուր Խաչատրյանը, ով խոսեց Արցախի հակամարտության մասին. «Հստակ ասում ենք՝ չկա Արցախի հարց, կա Հայաստանի արցախյան հատվածի հարց, և ՀՅԴ-ն անզիջում է Արցախի հարցում: Նրանք, ովքեր այսօր խոսում են զիջումների մասին, երբեք Արցախում չեն եղել, իրենց մաշկի վրա չեն զգացել արցախյան ազատամարտի ցավը, հաղթանակների բերկրանքը»,- շեշտեց Արթուր Խաչատրյանը:
Վերջինս ընտրողներին հիշեցրեց, որ ՀՅԴ-ն բազմամյա փորձ ունի, և միշտ կանգնած է եղել հայոց պետականության ստեղծման հիմքերում:
ՀՅԴ-ն իր ծրագրերում կարևորում է առաջանցիկ տնտեսական աճի ապահովումը, մարդու ազատությունն ու համերաշխությունը, Արցախի անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին, որին մասնակցում է 11 քաղաքական ուժ։ Քարոզարշավի համար մասնակից ուժերին տրված էր 12 օր։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



