Հայ հեղափոխական դաշնակցությունը քարոզարշավն ամփոփեց ռոք համերգով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող Հայ հեղափոխական դաշնակցությունը քարոզարշավն ամփոփեց ռոք համերգով Արաբկիր համայնքում։ Ըստ ՀՅԴ անդամների՝ ռոք համերգով եզրափակելը խորհրդանշում է կարծրատիպերի կոտրումը։
Սակայն մինչ համերգը ելույթ ունեցավ ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արթուր Խաչատրյանը, ով խոսեց Արցախի հակամարտության մասին. «Հստակ ասում ենք՝ չկա Արցախի հարց, կա Հայաստանի արցախյան հատվածի հարց, և ՀՅԴ-ն անզիջում է Արցախի հարցում: Նրանք, ովքեր այսօր խոսում են զիջումների մասին, երբեք Արցախում չեն եղել, իրենց մաշկի վրա չեն զգացել արցախյան ազատամարտի ցավը, հաղթանակների բերկրանքը»,- շեշտեց Արթուր Խաչատրյանը:
Վերջինս ընտրողներին հիշեցրեց, որ ՀՅԴ-ն բազմամյա փորձ ունի, և միշտ կանգնած է եղել հայոց պետականության ստեղծման հիմքերում:
ՀՅԴ-ն իր ծրագրերում կարևորում է առաջանցիկ տնտեսական աճի ապահովումը, մարդու ազատությունն ու համերաշխությունը, Արցախի անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին, որին մասնակցում է 11 քաղաքական ուժ։ Քարոզարշավի համար մասնակից ուժերին տրված էր 12 օր։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



