Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է
SPORTՇախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը դեկտեմբերի ամսվա համար ՖԻԴԵ-ի նոր դասակարգման աղյուսակում 10-րդն է: Նախորդ ամսվա համեմատ հայ շախմատիստ բարելավել է դիրքը մեր հորիզոնականով:
Առաջատարն անփոփոխ է` աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսեն: Նրան համապատասխանաբար հաջորդում են` Ֆաբիանու Կարուանան, Շախրիար Մամեդյարովը, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վլադիմիր Կրամնիկը, Վիշի Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը:
Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 54-րդն է, Հրանտ Մելքումյանը` 73-րդը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



